L’APCE appelle l’Azerbaïdjan à libérer les anciens dirigeants du Haut-Karabakh et tous les autres prisonniers Arméniens - ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին և մնացած բոլոր հայ գերիներին

L’APCE appelle l’Azerbaïdjan à libérer les anciens dirigeants du Haut-Karabakh et tous les autres prisonniers Arméniens

Dans une résolution adoptée par l’Assemblée parlementaire du Conseil de l’Europe, elle a appelé l’Azerbaïdjan à libérer les anciens responsables militaires et politiques du Haut-Karabakh et d’autres Arméniens.

C’est ce qu’indique la déclaration publiée par l’APCE.

La résolution fait référence aux anciens représentants militaires et politiques du Haut-Karabakh et à d’autres personnes détenues en prison en Azerbaïdjan sur la base d’accusations illégales et inventées de toutes pièces, appelant l’Azerbaïdjan à libérer ces personnes.

« L’Assemblée continue de suivre la situation au Haut-Karabakh et celle de tous les détenus et prisonniers de guerre actuellement détenus en Azerbaïdjan, et réitère son appel à leur libération », indique la résolution.

L’Assemblée a également exprimé sa vive préoccupation face à la détérioration de la démocratie, de l’État de droit et des droits de l’homme en Azerbaïdjan. « L’Assemblée reste gravement préoccupée par la détérioration de la démocratie en Azerbaïdjan, par la violence contre les militants politiques et de la société civile, les représentants des médias et autres critiques des autorités », indique la résolution.

La résolution appelle les autorités azerbaïdjanaises à mettre fin aux persécutions et à libérer immédiatement toutes les personnes détenues pour des raisons politiques.

Elle appelle les autorités à modifier la loi sur les partis politiques et la loi sur les médias, ainsi que la législation pertinente sur les ONG, conformément aux recommandations de la Commission de Venise.

La résolution note également que les élections présidentielles de 2024 en Azerbaïdjan n’ont pas répondu aux normes internationales en matière d’élections démocratiques et se sont déroulées dans un contexte de restrictions à la liberté d’expression et de réunion.

Krikor Amirzayan


ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին և մնացած բոլոր հայ գերիներին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւում Ադրբեջանին կոչ է արվել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմական եւ քաղաքական առաջնորդներին եւ այլ հայերի։



Այս մասին ասված է ԵԽԽՎ հրապարակած հայտարարության մեջ։


Բանաձևը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմական և քաղաքական ներկայացուցիչներին և Ադրբեջանում անօրինական և շինծու մեղադրանքներով բանտում պահվող այլ անձանց՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել այդ անձանց։



«Վեհաժողովը շարունակում է հետևել Լեռնային Ղարաբաղում և ներկայումս Ադրբեջանում պահվող բոլոր ձերբակալվածների և ռազմագերիների իրավիճակին և կրկնում է նրանց ազատ արձակման իր կոչը»,- ասված է բանաձևում։


Վեհաժողովը նաև իր խորը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների վատթարացման կապակցությամբ: «Վեհաժողովը շարունակում է լրջորեն մտահոգված լինել Ադրբեջանում ժողովրդավարության վատթարացմամբ, քաղաքական և քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և իշխանությունների այլ քննադատների նկատմամբ բռնություններով»,- ասվում է բանաձևում։



Բանաձևը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հետապնդումները և անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով բոլոր ձերբակալվածներին։



Այն իշխանություններին կոչ է անում փոփոխություններ կատարել «Քաղաքական կուսակցությունների մասին» և «Լրատվամիջոցների մասին» օրենքում, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների մասին համապատասխան օրենսդրությունը՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համապատասխան:



Բանաձևում նշվում է նաև, որ 2024 թվականին Ադրբեջանի նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին և տեղի են ունեցել խոսքի և հավաքների ազատության սահմանափակումների ֆոնին։




Գրիգոր Ամիրզայեան

Serge Tateossian le 29/01/2025 Evreux Source : Armenews